Հարյուրավոր գյուլենականներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում. ԶԼՄ-ներ

21:19     28 սեպտեմբերի, 2016

 

 

 

 

 

 

 

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում, հայտնում է Die Zeit-ը՝ Գյուլենի շարժման հետ կապված Բեռլինում գործող հիմնադրամին հղումով:

Նշվում է, որ ապաստանի հայտերի քանակն անընդհատ աճում է: Վիճակագրական մանրամասներ չեն ներկայացվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը դիմել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությանը՝ գյուլենականների որոնման գործում աջակցության խնդրանքով:


© armedia.am