Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում, հայտնում է Die Zeit-ը՝ Գյուլենի շարժման հետ կապված Բեռլինում գործող հիմնադրամին հղումով:
Նշվում է, որ ապաստանի հայտերի քանակն անընդհատ աճում է: Վիճակագրական մանրամասներ չեն ներկայացվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը դիմել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությանը՝ գյուլենականների որոնման գործում աջակցության խնդրանքով: