17 երկիր հաստատել է իր մասնակցությունը 2016 թվականի նոյեմբերի 20-ին կայանալիք «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի Մալթայում:
Ինչպես տեղեկացնում են Եվրոպական հեռարձակողների միությունից, մասնակիցների ցանկում են Հայաստանը, Ռուսաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մալթան, Մակեդոնիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սերբիան և Ուկրաինան:
Նշվում է, որ Լեհաստանը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցության հայտ ներկայացրել, իսկ Իսրայելը քառամյա դադարից հետո վերադառնում է մրցույթ: