Ադրբեջանի և Բելառուսի ՊՆ-ների միջև 2017 թվականի համար համագործակցության պլան է ստորագրվել:
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը, փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը: