«Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը Ռուսաստանը հնարավոր է հաստատի մինչև հոկտեմբերի կեսերը: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ ռուս նախարարը նախագծի հաստատման ժամկետների մասին խոսել է ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ «Թուրքական հոսք» նախագծին վերաբերյալ հարցերին պատասխանելիս, հաղորդում է Ermenihaber-ը:
«Միջկառավարական պայմանագրի մասին օրինագիծը կարող է հաստատվել մինչև հոկտեմբերի կեսերը կամ ավելի կարճ ժամանակահատվածում»,-հայտնել է Նովակը: