Չինաստանի Չունցին քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնի նոր մոդելները՝ iPhone 7 կամ iPhone 7 Plus՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքով, գրում է տեղական cqnews կայքը:
Հաղորդվում է, որ Չունցինում կանանց հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան ընկերության նոր սմարթֆոններն «էքստրավագանտ» կյանքի դրսևորումների դեմ պայքարելու համար: Նշվում է, որ ցանկացած մեկը, ով կխախտի արգելքը, կարող է զրկվել տարվա արդյունքներով պարգևավճարից կամ անգամ հեռացվել աշխատանքից: Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ արգելքի նպատակը տեղական բրենդների սատարումն է: Նա նաև նշել է, որ աշխատակիցներին նախկինում ևս արգելված է եղել օգտվել Apple-ի սմարթֆոնների այլ մոդելներից: