Օբաման «վտանգավոր նախադեպ» է անվանել իր վետոն շրջանցելու Կոնգրեսի որոշումը

10:21     29 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սխալ է համարել Կոնգրեսի որոշումը՝ շրջանցելու օրենքի նախագծի վրա իր դրած վետոն։ Այդ օրինագիծը թուլատրում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը, հայտնում է Reuters-ը։

«Եթե մենք բացառենք սուվերեն անձեռնմխելիության հասկացությունը, ապա ողջ աշխարհում զինվորական համազգեստով մեր տղամարդիկ ու կանայք պոտենցիալ կերպով կարող են դառնալ նման բռնագանձումների փորձերի օբյեկտներ։ Դա վտանգավոր նախադեպ է»,- ասել է պետության ղեկավարը։

Սեպտեմբերի 28-ին ամերիկյան Կոնգրեսը, այնուհետև ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն ընդունեցին օրենք, որն իրավունք է տալիս ամերիկյան քաղաքացիներին դատական հայց ներկայացնելու ահաբեկչություն հովանավորող երկրների դեմ՝ այդպիսով շրջանցելով դրույթը, որով օտարերկրյա պետություններին տրվում էր իմունիտետ ամերիկյան դատարաններում գործերի քննության ժամանակ:

Ավելացնենք, որ սա առաջին դեպքն է Օբամայի նախագահության ժամանակ, երբ Կոնգրեսը շրջանցում է նրա վետոն:


© armedia.am