Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի շրջանակներում ակումբի հանդիպումն ուկրաինական «Զարյայի» հետ:
Այդ մասին է հայտարարել թիմի գլխավոր մարզիկ Ժոզե Մոուրինյոն ակումբի կայքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ պատճառը Մխիթարյանի վնասվածքն է:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: