ԱՄՆ-ից 22-ամյա լրագրող Նուր Թագաուրին դարձել է հիջաբ կրող առաջին մուսուլմանը, ով նկարահանվել է Playboy տղամարդկան լեգենդար ամսագրի համար: Աղջիկն լուսանկարում երևում է հիջաբով, սև ջինսով և կաշվե բաճկոնով: Լուսանկարները կհրապարակվեն ամսագրի հոկտեմբերյան համարում:
Թագուրիին հրավիրել են մասնակցելու «Ըմբոստներ» նախագծին, որը նվիրված է այն մարդկանց, որոնք ռիսկի են ենթարկում ամեն ինչ, նույնիսկ կյանքը, որպեսզի զբաղվեն սիրած գործով: Նա ԱՄՆ-ում առաջին մուսուլման կինն է, ով աշխատում է կոմերցիոն հեռուստատեսությունում: