Միխայիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի հետ, հայտնում է armsport.am-ը:
Մրցակիցները համաձայնել են ոչ-ոքիի՝ 41-րդ քայլին:
Այս տուրից հետո Արոնյանի ակտիվում կա 1,5 միավոր և կիսում է 4-ից 7-րդ հորիզոնականները: Առաջին հորիզոնականը կիսում են Յան Նեպոմնյաշին և Վիշվանաթան Անանդը:
Ոչ-ոքի են խաղացել նաև Չաո Լին (Չինաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Շեխյար Մեմեդյարովը (Ադրբեջան) և Յան Նեպոմնյաշին (Ռուսաստան) հաղթել են համապատասխանաբար՝ Բորիս Գելֆանդին (Իսրայել) և Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան), իսկ Անիշ Գիրին՝ (Նիդերլանդներ) – Եվգենի Տոմաշևվսկուն (Ռուսաստան):