ՀՀ ռազմական բյուջեն 2017թ.-ին կաճի

10:08     30 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ ներկայացված ՀՀ բյուջեի նախագծով նախատեսվում է նախորդ տարվա համեմատ մեծացնել ռազմական բյուջեն:

Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը՝ նշելով, որ որոշակի կրճատումներ են արվել ԾԻԳ-երի մասով, հայտնում է Panarmenian.net-ը:

Նախագծով ՀՀ 2017-ի ռազմական բյուջեն կազմում է 209.755.268.400 դրամ (շուրջ $439.7 մլն), որից, մասնավորապես, ռազմական պաշտպանության մասով՝ 202.046.175.100 դրամ, արտաքին ռազմական օգնության գծով՝ 164.647.800 դրամ:

ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ:

Հայաստանի Հանրապետության 2017-ի համախմբված բյուջեն կկազմի1,244 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), եկամուտների գծով, 1,395 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) ծախսերի գծով, դեֆիցիտը (պակասուրդը)՝ շուրջ 150 մլրդ դրամ:


© armedia.am