Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության արարողությունից առաջ իրար ձեռք են սեղմել Երուսաղեմում:
Ավելի վաղ Նեթանյահուն հաստատել էր Աբբասի խնդրագիրը մասնակցելու Շիմոն Պերեսի թաղման արարողությանը:
Նախորդ անգամ Նեթանյահուն և Աբբասը իրար ձեռք են սեղմել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության Համաշխարհային կոնֆերանսին Փարիզում, 2015 թ. նոյեմբերին: