Apple ընկերությունը կասկածվում է IPhone-ից օգտվողների տվյալների պահպանման, իսկ այնուհետ դրանց՝ իրավապահ մարմիններին փոխանցելու մեջ: Նման եզրակացության են եկել iMessage հավելվածի ուսումնասիրություններով զբաղվող անվտանգության մասնագետները: Այդ մասին, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, տեղեկացնում է «360» հեռուստաընկերությունը:
Երբ iMessage-ի օգտատերը ցանկանում է միանալ իր կոնտակտներին, Apple սերվերին գալիս է հարցում այն մասին, թե հասցեատիրոջը հաղորդագրությունն ուղարկել ինտերնետո՞վ, թե՞ sms հաղորդագրությունով: Այս ինֆորմացիան, որը պարունակում է նաև հաղորդագրության ուղարկման ժամն ու օրը, 30 օր պահպանվում է ընկերության տվյալների բազայում:
Ընկերությունում, մինչդեռ, հավաստիացնում են, որ iMessage-ի օգտագործում անվտանգ է, քանի որ գրագրության ձայնագրությունները պաշտպանված են միջանցիկ թվայնացումով: Բացի այդ, անցյալ տարվանից iMessage, ինչպես նաև FaceTime հավելվածներում ներդված է օգտատիրոջ հաշվի երկփուլ համակարգ: