ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երկրի արտաքին քաղաքանության կուրսում փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատգամավորն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքակնության կուրսում հավանական փոփոխություններին, ընդծել է, որ արտաքին քաղաքականության մասով գործողություններն առավել քան արդարացված են:
Այս մասին հաղորդում է Armenpress-ը:
«Նախագահի որդեգրած արտաքին քաղաքական վեկտորներն ապահովում են Հայաստանի համար բավարար պայմաններ, որպեսզի մենք կարողանանք արտաքին քաղաքական և ոչ արտաքին քաղաքական բնագավառներում ապահովել երկրի բնականոն գործունեությունը միջազգային հարթակներում, ապահովել խաղաղ զարգացում տարածաշրջանում՝ օգտագործելով մեր միջոցները»:
Բացի այդ, նա նաև հավելել է, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս ապահովել երկրի սահուն ինտեգրումը բոլոր այն գործընթացներում, որոնք շահավետ հետաքրքրություն են ներկայացնում:
Նրա խոսքով, ներկա պահին բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ նախորդ տարիների համեմատ: Սակայն պատգամավորի խոսքերով, Հայաստանը, չնայած այդ բոլոր բարդություններին, շարունակելու է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: «Դա Հայաստանի համար արդարացված ճանապարհ է»: