Թուրքիայի իշխանությունները 12 հեռուստաալիք են փակել ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
ԶԼՄ-ները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ:
Նշվում է, որ փակված ԶԼՄ-երի թվում հիմնականում պրոքրդական հեռուստաալիքներն են, ինչպես նաև՝ մեկ մանկական ալիք, որով ցուցադրվող մուլտֆիլմերը թարգմանվում էին քրդերեն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխության փորձից հետո, արտակարգ դրություն հայտարարվեց, ինչի շրջանակներում փակվեցին մի շարք ԶԼՄ-ներ: Բազմաթիվ լրագրողներ ձերբակալվեցին: