Հալեպում շարունակում են հրթիռակոծությունները: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հերթական կրակոցների արդյունքում հայեր են զոհվել: Կան բազմաթիվ վիրավորներ:
«Գանձասար»-ի փոխանցմամբ, Հալեպի Շտապ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ այսօր Վիլլաներ թաղամասում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հայազգի քույր և եղբայր Արման և Մարի Հինտոյեանները, Ծիլա Ճապաղջուրեանը, Յասմիկ Կիրակոսեան-Պէրէճիքլեանը, որի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։
Աղբյուրը նշում է, որ ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետեանը, Միրէյ Հինտոյեանը, Ծովիկ Գապիքեանը, որոնք ներկայիս վիրահատութեան կ՚ենթարկուին։Թեթև վիրավորումներ են ստացել Պէթի Լախոյեան-Հինտոյեանը, Մովսէս Հինտոյեանը, Նազար Զարմինեանը և Մարի Կարապետեանը:
Arevelk.am կայքի փոխանցմամբ հրթիռակոծվել է հայկական եկեղեցիներից մեկը: «Վիլլաներ» կոչվող թաղամասում ևս ռումբ է ընկել, ինչի հետևանքով էլ զոհվել են հայերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.):
Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը:
Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը: