Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index): Զեկույցի համաձայն, Հայաստանը կոռուպցիայի համաշխարհային վարկանիշով առաջ է անցնում եվրոպական մի շարք երկրներից:
Այսպես, էթիկայի և կոռուպցիայի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.5 միավոր (1-7 սանդղակով)՝ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը: Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Կիպրոսը, Վիետնամը, Թունիսը, Մոնտենեգրոն, Կորեան ու Եգիպտոսը:
Նշենք, որ նման ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Իսպանիայից (74-րդ հորիզոնական), Չեխիայից (79-րդ հորիզոնական), Իտալիայից (87-րդ հորիզոնական), Սերբիայից (96-րդ հորիզոնական):
Տարածաշրջանում պատկերը հետևյալն է՝ Վրաստան (39-րդ հորիզոնական), Թուրքիա (50-րդ հորիզոնական), Ադրբեջան (55-րդ հորիզոնական), Իրան (73-րդ հորիզոնական), Ռուսաստան (75-րդ հորիզոնական):