Ճապոնական Nintendo ընկերությունը նոյեմբերին կթողարկի կոպմյուտերային հայտնի Dendy խաղի նոր տարբերակը: Այն կկոչվի «մինի- famicom» (famicom՝ family computer, համակարգիչ ընտանիքի համար): Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Սարքավորումը ներառում է երկու մինի-վերահսկիչ, որոնք երաշխավորում են միմիայն օրիգինալ ծրագրերի ներդրման հնարավորություն: Այն ներկայանում է 30 խաղային ծրագրերով:
Խաղ-համակարգիչները վաճառքի կհանվեն նոյեմբերի 10 –ից: Նախնական գինը կկազմի 5980 ճապոնական իեն (մոտ 60 ամերիկյան դոլար):
Հիշեցնենք, որ Dendy-ն 1992թ.-ից արտադրված և նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում, այդ թվում՝ նաև Հայաստանում բավական մեծ տարածում ունեցող խաղ էր: