Իտալացի հանրահայտ դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին այսօր դառնում է 52 տարեկան։
Բելուչին այն քիչ կանանցից է, ում գեղեցկությամբ հիանում են ոչ միայն տղամարդիկ, այլև հենց կանայք: Եվ անգամ ժամանակն անզոր է շքեղ իտալուհու գեղեցկության դեմ։ Նա տարիներ շարունակ գլխավորում է ամենագեղեցիկ և հմայիչ կանանց տասնյակը։
«Իմ մարմինն ինձ համար շատ կարեւոր է՝ դեմքս, ձեռքերս, ոտքերս, աչքերս... ես ամեն ինչ էլ գործի եմ դնում», - ասել է գեղեցկուհին: