Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպում զոհված Թուրքիայի 10 քաղաքացիների համար վճարելիք 20 մլն դոլար փոխհատուցումն այսօր փոխանցել է Թուրքիայի կառավարությանը:
Ինչպես հաղորդում է Ermeniahaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին` Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ գումարը փոխանցվել է երկրի արդարադատության նախարարության հաշվեհամարին: