Էրդողանը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի

20:47     1 հոկտեմբերի, 2016

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի, քան թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանման հետևանքով առաջացած ճգնաժամից առաջ էր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կարգավորում ենք  մեր հարևանների հետ հարաբերությունները: Ռուսաստանի հետ բանակցում ենք տարբեր թեմաներով՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տնտեսության, զբոսաշրջության: Մենք ձգտում ենք վերադառնալ մեր նախկին մակարդակին և նույնիսկ գերազանցել այն», - ասել է Էրդողանը խորհրդարանի նստաշրջանը բացելիս: 


© armedia.am