Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով ժամանել է Ադրբեջան

12:58     2 հոկտեմբերի, 2016

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով Ադրբեջան է ժամանել:

Սրբազան Քահանայապետի այցի առիթով Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը զարդարվել է Ադրբեջանի և Սուրբ աթոռի դրոշներով:

Հռոմի պապին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am