Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Վրաստան

18:11     2 հոկտեմբերի, 2016

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նյու Յորքից խոստացել է հայրենիք վերադառնալ՝ ի հեճուկս միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի: 

«Ես պատրաստվում եմ Վրաստան վերադառնալ և պաշտպանել ընտրությունների արդյունքները... Իվանիշվիլին վախենում է իմ ժամանումից, և պետք է անեմ այն, ինչից նա վախենում է: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- Նյու Յորքում իր նախկին կուսակցության կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Սահակաշվիլին: 


© armedia.am