Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Աֆրիկան երկիր է անվանել(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09:56     3 հոկտեմբերի, 2016

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Աֆրիկան անվանել է երկիր: Պահպանողական կուսակցության առջև ելույթի ժամանակ Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական արժեքները շարունակում են աշխարհում նվազեցնել աղքատությունը: Բրիտանացի նախարարի կարծիքով՝ Աֆրիկան կարող է բրիտանական արժեքների ընդունումից մեծ օգուտ ստանալ: «Աֆրիկայում կյանքի տևողությունը զարմանալիորեն աճել է, երբ երկիրը մուտք է գործել գլոբալ տնտեսական համակարգ»,- ասել է Ջոնսոնը:


© armedia.am