Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Աֆրիկան անվանել է երկիր: Պահպանողական կուսակցության առջև ելույթի ժամանակ Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական արժեքները շարունակում են աշխարհում նվազեցնել աղքատությունը: Բրիտանացի նախարարի կարծիքով՝ Աֆրիկան կարող է բրիտանական արժեքների ընդունումից մեծ օգուտ ստանալ: «Աֆրիկայում կյանքի տևողությունը զարմանալիորեն աճել է, երբ երկիրը մուտք է գործել գլոբալ տնտեսական համակարգ»,- ասել է Ջոնսոնը: