Կոլումբիացիները դեմ են քվեարկել ապստամբների հետ հրադադարին

10:07     3 հոկտեմբերի, 2016

Կոլումբիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկել ձախ արմատական ապստամբների հետ հրադադարին, հայտնում է BBC-ն։ Խմբավորման և Կոլումբիայի կառավարության միջև համաձայնագիրը ստորագրվել էր անցած շաբաթ՝ 4 տարի տևած բանակցություններից հետո։

Համաձայն Կոլումբիայի կառավարության հետ գործարքի պայմանների՝ խմբավորումը հրաժարվում է զինված պայքարից ու դառնում քաղաքական կուսակցություն, որը կմասնակցի 2018 թվականի ընտրություններին։

Նշենք, որ կոլումբիական իշխանությունների և ապստամբների միջև զինված հակամարտությունն Արևմտյան կիսագնդի պատմության մեջ ամենաերկարն է. այն տևել է 52 տարի՝ հանգեցնելով ավելի քան 260 հազար զոհի:


© armedia.am