Հնդիկ սահմանապահները Պակիստանի հետ սահմանին բռնել են աղավնու, որին կցված է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հասցեագրված սպառնալից ուղերձ, գրում է Times of India-ն։
«Մո՛դի, մեզ մի ընկալի որպես նույն մարդիկ, ինչպիսին էինք 1971 թվականին (հնդկա-պակիստանյան պատերազմ)։ Այսօր յուրաքանչյուր երեխա պատրաստ է կռվել Հնդկաստանի դեմ»,-ասված է ուղերձում։
Նշվում է, որ ավելի վաղ երկու համանման ուղերձներ գտնվել էին փուչիկների հետ։