Չեխիայի նախագահն առաջարկել է ներգաղթյալներին անմարդաբնակ կղզիներ ուղարկել

11:56     3 հոկտեմբերի, 2016

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ մուսուլմանների ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով, փոխանցում է The Financial Times-ը:

Երկրի նախագահն առաջարկել է արտաքսել ներգաղթյալներին անմարդաբնակ հունական կղզիներ կամ Հյուսիսային Աֆրիկայի չբնակեցված տարածքներ: Համապատասխան առաջարկով Զեմանը հանդես է եկել հունական Հռոդոս կղզում անցկացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի ընթացքում:

Զեմանն առաջարկել է ներել Հունաստանի արտաքին պարտքի մի մասը, եթե նա իր վրա վերցնի ներգաղթյալներին տեղակայելու ծախսերը:


© armedia.am