Հունգարիայում փախստականների հարցով հանրաքվեն կարող է անվավեր ճանաչվել

12:50     3 հոկտեմբերի, 2016

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախօրեին երկրում կայացած հանրաքվեի արդյունքներն անվանել է հաղթանակ ԵՄ երկրների միջև միգրատների բաշխման քվոտաների կողմնակիցների նկատմամբ, փոխանցում է BBC-ն:

Քվեարկության մասնակիցների մոտ 90 տոկոսը դեմ է արտահայտվել Բրյուսելի՝ ԵՄ երկրներում 160 հազար միգրանտների տեղաբաշխելու ծրագրին, որի շրջանակներում Հունգարիան պետք է ընդունի 1294 միգրանտի՝ գլխավորապես մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրներից:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 43 տոկոս՝ անհրաժեշտ 50-ի փոխարեն, ինչի կապակցությամբ ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները:

 


© armedia.am