Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

13:12     3 հոկտեմբերի, 2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:


© armedia.am