2016 թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն այս տարի անց են կացվում Ռումինիայի Պլոեշտի քաղաքում, որին մասնակցելու են նաև մեր հավաքականները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 20 մարզիկ և 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 7, 8, 9-ին: