Բրիտանիան Իրաքի պատերազմի վետերաններին կպաշտպանի դատական հետապնդումներից

10:57     4 հոկտեմբերի, 2016

Մեծ Բրիտանիան իր զինվորականներին կազատի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողություններից ռազմական գործողությունների գոտիներում: Այս մասին ասվում է վարչապետ Թերեզա Մեյի և պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի համատեղ հայտարարությունում:

Իշխող պահպանողական կուսակցությունը քննադատել է պատերազմի մասնակիցների՝ առաջին հերթին Իրաքում և Աֆղանստանում, նկատմամբ դատական գործընթացներ սկսելու պրակտիկան: «Մենք նրանց երախտագիտությամբ կվճարենք և վերջ կտանք անհիմն հայցերի, որոնք առաջադրվում են նախորդ հակամարտություններում ծառայածներին», - ասվում է հայտարարությունում:

Իշխանությունների տվյալներով՝ դատկան գործընթացի շրջանակներում կատարվում է 1500 գործի հետաքննություն, ինչի վրա բյուջեն վատնում է 100 մլն ֆունտ ստերլինգ:


© armedia.am