Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով կասեցրել են մոտ 13 հազար ոստիկանների լիազորությունները, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ նրանցից 2500-ը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման մասնակցության կասկածանքով աշխատանքից ազատվել են ռազմական, քաղաքացիական ծառայությունների, ոստիկանության և դատական համակարգերի ավելի քան 100 հազար աշխատակիցներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արդարադատության նախարարը ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ ձերբակալվել է մոտ 32 հազար մարդ: