ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առնչություն չունի խարդախության մասին աղմկալի գործի հետ, որով Հարավային Կորեայում անցնում է նրա զարմիկ Պան Չժու Հյոնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Հաղորդվում է, որ նա մոտ 10 տարի կապ չի պահպանել հարազատի հետ և որևէ առնչություն չունի նրա գործունեության հետ։
Ինչպես հայտնել է «Ռենհապ» գործակալությունը՝ Սեուլի շրջանային դատարանը գլխավոր քարտուղարի զարմիկին պարտավորեցրել է վճարել 590 հազար դոլարի չափով տուգանք։
Խարդախը ղեկավար պաշտոն է զբաղեցրել ամերիկյան ներդրումային կոմերցիոն կազմակերպությունում և մասնակից է եղել փաստաթղթերի կեղծմանը, որոնցում հաստատվել է Կատարի կառավարության մտադրությունը՝ ձեռք բերելու շինություն, որը պատկանում է Kyungnam Enterprises ընկերությանը։ Ինչպես պարզել է քննությունը՝ նա փորձել է համոզել ընկերությանը իր կապերի ամրության հարցում՝ մասնավորապես հաստատելով, որ կարող է կիրառել իր մորեղբոր ազդեցությունը Կատարի թագավորի վրա ազդելու համար։