ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությանը ղարաբաղյան կարգավորման շուրջ հաջորդ հանդիպում անցկացնելու համար: Այս մասին РИА Новости-ի հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հույս ունենք, որ նախագահները համաձայնություն կհայտնեն հաջորդ հանդիպման անցկացման համար: Ներկա պահին հաջորդ հանդիպման ամսաթիվը և վայրը որոշված չէ», - հայտնել է Ուորլիքը:
«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ համանախագահները առանձին հանդիպումներ անցկացրեցինք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև հետգա քայլերի քննարկման համար: Ամսվա վերջին տարածաշրջան մեր այցի ժամանակ ծրագրում ենք հանդիպումների անցկացում և հարցերի քննարկում կողմերի հետ», - եզրափակել է դիվանագետը: