Ֆիզիկայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ-ում գործունեություն ծավալող, ծագումով բրիտանացի 3 գիտնականների՝ Դեյվիդ Թաուլեսին, Դանկան Հոլդեյնին և Մայքլ Քոսթերլիցին:
Համաձայն Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիային առընթեր Նոբելյան կոմիտեի հայտարարության՝ պարգևը կհանձնվի «տրանզիտիվության տոպոլոգիական փուլի և մատերիայի տոպոլոգիական փուլի տեսական հայտնագործությունների համար»: