Քերին ԵՄ երկրներին կոչ է արել պահպանել միասնությունը

20:10     4 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԵՄ անդամներին անհրաժեշտ է պահպանել միասնությունը՝ ի շահ գլոբալ անվտանգության, փոխանցում է РИА Новости-ն:

«Միասնությունը ԵՄ-ի ներսում, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մնում է բացարձակ անհրաժեշտություն գլոբալ անվտանգության և բարգավաճման համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում Գերմանական Մարշալի հիմնադրամում։


© armedia.am