ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԵՄ անդամներին անհրաժեշտ է պահպանել միասնությունը՝ ի շահ գլոբալ անվտանգության, փոխանցում է РИА Новости-ն:
«Միասնությունը ԵՄ-ի ներսում, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մնում է բացարձակ անհրաժեշտություն գլոբալ անվտանգության և բարգավաճման համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում Գերմանական Մարշալի հիմնադրամում։