Yahoo-ն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների խնդրանքով սքանավորել է օգտատերերի նամակագրությունը

12:01     5 հոկտեմբերի, 2016

Yahoo ընկերությունը ԱՄՆ հատուկ ծառայությունների հարցմամբ գաղտնի սքանավորել է իր օգտատերերի էլեկտրոնային փոստի միլիոնավոր օգտահաշիվներ, գրում է Reuters գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով ։

Ինչպես հաստատում է գործակալությունը՝ Yahoo-ն ստեղծել է ծրագիր իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծման համար այն բանից հետո, երբ գաղտնի հրահանգ է ստացել: Ծրագիրը ստուգել է բոլոր ստացվող հաղորդագրություններում նիշերի որոշակի համադրության առկայությունը։

Ամերիկյան օրենքները թույլ են տալիս հատուկ ծառայություներին ստանալ օգտատերերի տվյալները, եթե դրանք կօգնեն կանխարգելել ահաբեկչական հարձակում:


© armedia.am