ՄԱԿ ԱԽ-ում ամերիկյան պատվիրակությունը արգելափակել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծության հետ կապված ռուսական հայտարարությունը: Մոսկվան երեքշաբթի ԱԽ-ին առաջարկել է դատապարտել դիվանագիտական առաքելության շենքի վրա գրոհայինների ականանետային գրոհը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում РИА Новости-ին հայտնել են, որ Մոսկվան ԱԽ քննարկմանն է դրել ստանդարտ փաստաթուղթ, որն ընդունվում է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների դեպքում: Արդյունքում հայտարարությունը հանդիպել է ամերիկյան պատվիրակության դժգոհությանը, որը փորձել է դրա մեջ «օտար տարրեր» մտցնել՝ ասել են դիվանագետները:
Հոկտեմբերի 3-ին գրոհայինները Դամասկոսում ռուսական առաքելության շենքի ուղղությամբ արձակել են 3 ական, որոնցից մեկը պայթել է դիվանագետների բնակելի համալիրի մոտ: