«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն փոխանցում: