Եվրախորհրդարանում այսօր կկայանա Սիրիայում իրադրության վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ քվերակություն, հայտնում է Интерфакс-ը: Բանաձևի նախագծում մասնավորապես առաջարկվում է Հալեպում մարդասիրական աղետին վերջ տալու համար թռիչքազերծ գոտի ստեղծել և Ռուսաստանին սպառնալ նոր միջազգային պատժամիջոցներով: Բանաձևը նախաձեռնել է Լիբերալների և դեմոկրատների ալյանսը, որը ստացել է Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությունը:
«Իրավիճակը Հալեպում ցույց է տալիս, որ դիվանագիտությունը ձախողվել է, և միջազգային հանրությանը չեն բավարարում գործիքները գործող համաձայնագրերին հետևելու համար», - կարծում են բանաձևի հեղինակները: