ՆԱՏՕ-ն անհանգստացած է նախօրեին «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հայտնել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«ՆԱՏՕ-ն անհանգստացած Է բռնության այն փաստերից, որոնք տեղ են գտել ընտրական գործընթացում, վերջերս պայթեցվել Է թեկնածուի ավտոմեքենան: Նախընտրական շրջանը պետք Է անցնի հանգիստ իրավիճակում, ժողովրդավարության բարձր սկզբունքներին համապատասխան»,-գրել Է Ապատուրայը Fasebook-ում:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին: