Հայաստանի ծանրամարտի հավաքականը կարող է որակազրկվել

12:41     6 հոկտեմբերի, 2016

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի տակ հանդես եկող ծանրորդ Նորայր Վարդանյանն օգտագործել է արգելված խթանիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ Օլիմպիական խաղերում 94 կգ քաշային կարգում հանդես եկող Նորայր Վարդանյանն օգտագործել է անաբոլիկ ստերոյիդ:

Դոպինգային կանոնակարգը խախտելու համար ավելի վաղ ժամանակավորապես որակազրկվել էին ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի օրենքների համաձայն մի երկրի երեք մարզիկների որակազրկման դեպքում հնարավոր է, որ մեկ տարով որակազրկվի ամբողջ թիմը:


© armedia.am