Նավթի գինը գերազանցում է 50 դոլարը

15:57     6 հոկտեմբերի, 2016

Նավթի համաշխարհային գները շարունակvում են տատանվել տարեկան ռեկորդային շեմում:

Այսօր՝ հոկտեմբերի վեցին, նավթի գներն անկում ապրեցին այն կտրուկ աճից հետո, որը գրանցվել է երեկ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տարածած հայտարարության հիման վրա, համաձայն որի, այդ երկրի նավթային հումքի պաշարները կրճատվել են:

Այսպես, առավոտվա դրությամբ Brent տեսակի նավթի գինը կազմել է 51,52  դոլար/բարել, իսկ WTI տեսակի նավթի գինը՝ 49,49 դոլար/բարել:

 


© armedia.am