Ֆիլիպինների նախագահն ուզում է հրաժարվել ԱՄՆ և ԵՄ օգնությունից

18:16     6 հոկտեմբերի, 2016

Ֆիլիպինների նախագահն, ով հայտնի է հատկապես վերջին շրջանում այս կամ այն առաջնորդի հասցեին կտրուկ հայտարարություններով, հայտարարել է, որ ԱՄՆ  և Եվրամիությունը կարող են դադարեցնել ֆինանսավորել Ֆիլիպինները, եթե նրանց դուր չի գալիս թմրանյութերի դեմ պայքարի իր մեթոդները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ֆիլիպինների առաջնորդն ավելացրել է, որ ուզում է հրաժարվել նշված երկրների օգնությունից:

 «Ես չեմ սպասում, որ մարդու իրավունքների կազմակերպությունը, Օբաման  և ԵՄ կհասկանան», — ասել է Ռոդրիգո Դուտերտեն:

Նա նաև ասել, որ եթե ցանկություն ունեն դադարեցնել Ֆիլիպինների ֆինանսավորումը, ապա կարող են անել դա, և ոչ ոք նրանց չի դատի:

Հայտնի է, որ Ֆիլիպինների նախագահը թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում ներդրած իր ծրագրով ոչնչացրել է բազում նարկոբարոնների: 


© armedia.am