Մեծ Բրիտանիան ԵՄ շուկա ազատ մուտք չի ստանա, եթե Brexit –ից հետո սահմանափակի միգրացիան, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է SkyNews–ը:
Նրա խոսքով՝ տրամադրելով Բրիտանիային անսահմանափակ մուտք ազատ առևտրի շուկա ու միաժամանակ թույլատրելով նրան սահմանափակել մարդկանց տեղաշարժը՝ խառնաշփոթ կառաջանա։
«Եթե մենք չենք ասում, որ ներքին շուկայի մուտքը կապակցված է հիմնական ազատությունների հետ, ապա այդ գործընթացը կտարածվի ամբողջ Եվրոպայի վրա, որտեղ յուրաքանչյուրը կանի այն, ինչ ուզում է»,- ասել է նա։