Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել անկախության հարցով հանրաքվեի անցկացմանը

10:27     7 հոկտեմբերի, 2016

Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել 2017 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի անկախության հարցով հանրաքվեի անցկացմանը, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ այդ ժամկետներում հանրաքվեի անցկացման մտադրության մասին հայտարարել էր Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը։ Նա նշել էր, որ Մադրիդը հրաժարվում է բանակցություններ վարել հանրաքվեի հնարավորության մասին, որը կանցկացվի նաև առանց կենտրոնական իշխանությունների համաձայնության։

Կատալոնիայի խորհրդարանն անցած տարվա նոյեմբերի 9-ին ընդունել էր բանաձև՝ հռչակելով հանրապետական կառավարման ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի սկիզբ։

 

 

 


© armedia.am