Հաիթիում «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 339-ի

10:58     7 հոկտեմբերի, 2016

Հաիթիի տարածքում մոլեգնող «Մեթյու» ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 339-ի, հայտնում են տեղական իշխանությունները:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն,  բնական տարերքի արագությունը հասնում է ժամում 210 կիլոմետրի: Նշվում է, որ փոթորկին տրվել է հզորության 4-րդ աստիճան:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավերիչ փոթորիկը շարժվում է Միացյալ Նահանգների ուղղությամբ: Առաջին նահանգը, որ «գրոհելու» է «Մեթյուն», Ֆլորիդան է: Նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ջեքսոնվիլի  քաղաքապետը կոչ է արել բնակչությանը տարհանվել:


© armedia.am