Նյու Յորքի կամուրջներից մեկի վրա հայտնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 9 մ բարձրությամբ և 6 մ լայնությամբ հսկայական դիմանկարը: Պուտինի պատկերին կից գրված է եղել «Խաղաղարար»:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ոստիկանությունն այդ պաստառը հեռացրել է:
Այժմ իրավապահները փորձում են տեսահսկման խցիկների ձայնագրությունների միջոցով պարզել՝ ով է պաստառը կախել Մանհեթենի կամրջից:
Նշենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նշում է իր ծննդյան 64-ամյակը: